19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք է մեկ-մեկ հայելու մեջ հետ նայել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պագամավոր Միքայել Մելքումյանն այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ասաց, որ արդյունաբերության զարգացման հիմնմադրամին այս տարի 569 մլն դրամ է նախատեսված: Ապա նա հարցրեց արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության իրագործման համար ինչ միջոցառումներ է անում նախարարությունը: Նախարարը պատասխանեց, որ մասնակցում են միջազգային ցուցահանդեսների, միջազգային սերտիֆիկացման, դասընթացների: ՛՛Արտահանման վրա ազդող գործոնները շատ են՝ տարածաշրջանային զարգացումներ, աշխարհի տնտեսության մեջ գոյություն ունեցող տենդենցներ, առավել մրցունակ ապրանքների արտադրություն՛՛,-նկատեց նա՝ պատասխանելով Մելքումյանի երկրորդ հարցին, թե ինչ տնտեսական զարգացումներ են սպասվում:

ԲՀԿ պատգամավորը հիշեցրեց նաև խոստացված և չիրականացված ՀՆԱ-ի նախատեսված տոկոսը ու նշեց, որ եթե այս անգամ էլ դա չկատարվի, ապա լավ չի լինի:

՛՛Չկատարման համար բազմաթիվ պատճառներ կան, որ այնքան էլ պայմանավորված չեն գործունեությամբ կամ թերի գործունեությամբ, ես նոր եմ գնացել Ազգային ժողովից, բայց պատասխանեմ՝ գտնում եմ, որ ետ նայելով շատ առաջ չենք կարող գնալ, պատկերացրեք՝ մեքենան վարում եք ու անըդնհատ հետ նայեք: Համաձայն եմ, որ հայելու մեջ պետք է մեկ-մեկ նայել, զգալ վտանգը, բայց միաժամանակ հակված եմ առաջ նայելու ու տրված դիրքից հնարվորինս առաջ գնալու՛՛:

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ արդյունաբերական գոտիների զարգացման մասով մեծ ակտիվություն է առաջացել, ու վերջին մեկ ամսում երեք լուրջ սուբյեկտներ են հայտնվել, որոնք մոտավորապես մի 30-40 միլիոն դոլարի ներդրում են ուզում անել բարձր տեխոնոլգիայի ոլորտում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ