07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Անաստաս Միկոյանը վիրավորել է Նարեկ Սարգսյանին

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մանուկ հասակում տեսել է Անաստաս Միկոյանին: ՛՛Դպրոցական տարիքում մեզ տարան, ինքը օդանավով պիտի գար, ու նա եկավ ու չմոտեցավ մեզ՝ անվտանգությունից ելնելով, ու մանկական վիրավորվածության զգացում ունեմ վեցերորդ դասարանից մինչև հիմա՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նախարարը զերծ մնաց պատմական գնահատական տալուց Միկոյանի կերպարին, միայն նշեց. ՛՛Մի քանի ամիս առաջ ասել եմ գլխավոր ճարտարապետին, կարծում եմ՝ ինքն այդպես էլ կանի, որովհետև նախատեսվում էր դնել բուլվարի մեջտեղը, ես ասել եմ, որ դա ըստ էության գերեզմանից քոփի արված հուշարձան է, լավ կլինի՝ ոչ թե դրվի մեջտեղում, այլ շենքի պատի տակ՛՛:

Քաղաքաշինության նախարարը չի կարծում, որ Երևանում այսօր թիվ մեկ խնդիրը Միկոյանի արձանը դնելն է: ՛՛Բայց մենք Հայաստանում ենք ապրում ու ազգականները, ընկերները բազմաթիվ անգամ….օրինակ՝ հիամ Քոչարյանի կիսանդրին  դրվեց ու ես ակտիվորեն մասնակցել եմ, քանի որ նա Հայաստանի խորհրդային շրջանի պետական գործիչներից մեկն էր, իսկ դա էլ է մեր պատմությունը՛՛,-նկատեց նա:

Ն. Սարգսյանի խոսքով, ամեն դեպքում, Միկոյանին միայն բացասական երանգով չի կարելի ընկալել: ՛՛Մարդը մենակ նեգատիվ չէր, մարդ, ով իր կենսագրության մեջ ունեցել է երկու կողմերը՝ և նա, և նա, հիմա ով կտա, դրա գնահատականը դժվարանում եմ ասել՛՛:

Հարցին, թե հաշվի առնելով հանրության բացասական վերաբերմունքը՝ չի կարծում, որ չարժե արձանը տեղադրել, նա պատասխանեց. ՛՛Ես ծանոթ եմ մամուլին ու տեսել եմ, որ բազամթիվ լուրջ, կենսափորձ ունեցող մարդիկ պաշտպանել են այս նախաձառենությունը, այստեղ սերունդների խնդիր կա, բայց իմ անձնական կարծիքն ասեմ՝ ես լինեի, մի քիչ կսպասեի: Այսօր մենք այնքան խնդիրներ ունենք մեր երկրում՝ վստահության, մարդկանց հետ հարաբերվելու, դրական մեսիջներ տալու, և այս տեսակ խնդիրները, որ շատ կարևոր հարց չեն լուծում՛՛:

Հարցին՝ կուզեր հանդիպել Միկոյանին, նա արձագանքեց. ՛՛Միկոյա՞նին, ինչու պիտի ուզենամ՛՛:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ