22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր. Սվիտալսկին` հրաժեշտի ընդունելությանը

Օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին:

«Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը», – իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին հանձնել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, որով դեսպան Սվիտալսկին պագևատրվեց Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած ավանդի համար»,- ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ