18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մանկատան երեխաները Օմբուդսմենին խնդրել են իրենց վիրավորանքը փոխանցել լրատվամիջոցներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն  այցելել է մանկատների շրջանավարտներին, որոնք հանգրվանել են ”Մեր տուն” հասարակական կազմակերպությունում:  2005 թվականից այս կազմակերպությունը իր  խնամքն է տրամադրում մանկատան շրջանավարտ այն աղջիկներին, որոնք չունեն բնակվելու վայր և պետք է շարունակեն ուսումը:

Օմբուդսմենի հետ զրույցի ընթացքում մանկատան շրջանավարտ աղջիկները նշեցին, որ իրենց հուզող ամենակարևոր հարցերից մեկը մանկատան սաների պիտակավորումն է, որը հաճախ տեղի է ունենում հեռուստատեսությամբ կամ լրատվության այլ միջոցներով: Մասնավորապես, մանկատան շրջանավարտները խորապես վիրավորվում են, երբ հեռուստահաղորդումները ներկայացնում են, թե իբր իրենք մանկատնից դուրս գալուց հետո բացասական վարքագիծ են դրսևորում, իսկ ֆիլմերում իրենց  խոցելի և ճնշված կերպարներով են պատկերում:  Աղջիկներին մտահոգել էր նաև այն, որ հաճախ կարծրատիպ է ձևավորվում, թե մանկատան երեխաները նախընտրում են մնալ մանկատանը, այլ ոչ թե որդեգրվել: 

Անսալով մանկատան շրջանավարտների խնդրանքին, միևնույն ժամանակ հարգելով բոլոր լրատվամիջոցների խմբագրական անկախությունն ու արտահայտվելու ազատությունը՝ Օմբուդսմենը հորդորում է բոլորին զերծ մնալ մանկատան և այլ խոցելի իրավիճակներում հայտնված  երեխաների մասին անթույլատրելի ու վիրավորական կարծրատիպեր ձևավորելուց: Միևնույն ժամանակ, ծանր պայմաններում հայտնված երեխաների խնդիրների մասին օբյեկտիվ և ճշմարտացի լուսաբանումը չափազանց օգտակար է նրանց իրավունքների պաշտպանության համար:

Կարեն Անդրեասյանը շնորհավորում է երեխաների պաշպանության միջազգային օրը և հիշեցնում. ”Հունիսի 1-ը ոչ միայն սեփական երեխաներին զբոսայգի տանելու օրն է, այլև խոցելի երեխաների  մասին խորհելու ժամանակը”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ