19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկի անասունն է մտել մյուսի դաշտը…գյուղացիները չեն համաձայնի գյուղերն իրար միացնել

”Դա շատ նուրբ հարց է, որ պետք է քննարկվի բնակչության հետ՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես է պատկերացնում համայնքների խոշորացման ծրագրի իրագործումը, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Պատգամավորը կողմ է համայքնների խոշորացմանը միայն մեկ տարբերակի դեպքում՝ եթե նախկինի պես վարչական շրջաններ ստեղծվեն: ՛՛Նման ձևով համայնքները կհամաձայնեն, կարծես թե հակասություն չկա: Ցանկացած 2-3 գյուղ, եթե ուզում են միացնեն, գիտենք, որ խոշոր գյուղը միշտ ունենալու է գյուղապետ, և այլ, և այլ, գյուղերը միմյանց հետ միշտ հակասության մեջ են լինելու, եթե 2 գյուղով որոշեն միացնել, չեն համաձայնելու բանկիչները՛՛,-նշեց նա:

Լյովա Խաչատրյանի խոսքով՝ հաճախ հարևան գյուղերի բնակիչները հակասություններ են ունենում միմյանց հետ, և հիմա այդ հակասությունները գլուխ կբարձրացնեն: ՛՛Մեկի անասունն է մտել մյուսի դաշտը, մեկի ջուրն է ոռոգման շատ, քիչ, մեկը տալիս է, մեկը չի տալիս՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ