19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրականում, սակայն, Նազարբաևը ԼՂՀ մասին ոչինչ չի ասել. Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը:

՛՛Այսօր բոլորը վերլուծում էին Նազարբաևի խոսքերը Եվրազեսին միանալու պարագայում ԼՂՀ հարցի մասով։ Նա, մասնավորապես ասել էր, որ ԱՀԿ-ին անդամակցելիս ԼՂՀ հարց էր բարձրացվել։ Հիմա էլ, Եվրազեսին անդամակցելիս կրկին այդ հարցը բարձրանում է։ Եվ, ուրեմն, ՀՀ-ն Եվրազեսին պետք է միանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում։ Քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մեծ մասն այսօր տաքացած սույն հարցն էին քննարկում։ Իրականում, սակայն, Նազարբաևը ԼՂՀ մասին ոչինչ չի ասել։ ԼՂՀ-ն իզգոյ չէ։

Երբ ԱՀԿ-ում ՀՀ անդամակցության հարցն էր քննարկվում միջազգային այդ կառույցն այսպիսի որոշում կայացրեց. քանի որ քաղաքական առումով աշխարհը ստեղծել է Մինսկի խումբ, որն էլ պիտի որոշի ԼՂՀ կարգավիճակը, ապա տնտեսական առումով որ երկրի միջոցով Արցախը առևտուր կանի՝ դա խնդիր չէ։ Նմանապես ԼՂՀ-ն այսօր լիուլի օգտագործում է հայկական դրամը և ԱՄՀ-ն չի կարող դրան առարկել։ Ավելին, մենք ԱՄՀ-ից վարկեր ենք ստանում։ Նշեմ նաև, որ ինքս օժանդակել եմ ԼՂՀ տնտեսության մեջ ճանաչված տրանս-ազգային կորպորացիաների ներդրումներին։ Մեր հարևան պետությունը բողոքել է միջազգային ատյաններում, բայց մերժում է ստացել. ԼՂՀ տնտեսական ինքնուրույնությունը միանշանակ հարգվել է։ Այնպես որ, այս պահի դրությամբ (եթե այլ փաստաթուղթ չընդունվի) ԼՂՀ կշարունակի վարել ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն՝ ապրանքների ու ծառայությունների վրա գրելով. “արտադրված է Հայաստանում” ՛՛,-գրել է Բագրատյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ