01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերհարուստ պատգամավորը. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակ” թերթը գրում է. ”Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարկային տարվա ընթացքում 108.5 միլիոն դրամով (մոտ 261 հազար դոլար) ձեռք է բերել ”Range Rover 5.0” մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորի դրամական միջոցները կազմել են 356,9 միլիոն դրամ և 8,2 միլլոն դոլար։ Նախորդ տարվա ընթացքում պատգամավորը ստացել է 12,7 մլն դրամի եկամուտ, որից 10 միլիոնը շահաբաժին է, 2.9 միլիոնը` աշխատավարձ։

Ալեքսանյանի` 2012թ. մարտի 3-ին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ  նա ունի 4 շենք-շինություն՝ 12 հազար 695,99 քմ ընդհանուր մակերեսով, 6 հողամաս՝ 3,4 հա մակերեսով։ Սամվել Ալեքսանյանը նաև հայտարարագրել է 4 ավտոմեքենա։

Պատգամավորի դրամական միջոցների մեծ մասը նրա կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի անունով է հայտարարագրված` 7 միլիարդ 724 մլն դրամ և 8,5 միլիոն դոլար։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ