14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքական էլիտան կառավարության ծրագիրը թողած ”քննարկում” է ”գողական” հարցը. Հրապարակ

Օշականցի Գևորիկի ծեծի պատմությունը, ”Հրապարակի” աղբյուրների փոխանցմամբ, դեռ շատ ջուր կքաշի: Քաղաքական էլիտան՝ կառավարության ծրագիրը, ղարաբաղյան խնդիրը մի կողմ թողած, ”քննարկում” է հարցը` ինչպես կվերջանա այն: Քանի որ ”գողական” շրջանակներում ”զապադլո” է օրենքով գողին ծեծելը, ”գողական” աշխարհը նույնպես չի հանգստանում և շրջաբերական` ”քսիֆ” է ուղարկել բոլոր ծագերը, առավելապես բերդում նստած իրենց ”ախպերներին”, որ ”գողին” ծեծողները ”bad boys” են:

Հիշեցնենք, որ Օշականցի Գևորիկին ծեծել են Քանաքեռցի Տույը և Երրորդմասցի Լյովիկը: Եվ չնայած այն հանգամանքին, որ Աբրահամյանները ժխտեցին մամուլում հրապարակված լուրերը՝ միջադեպին Արգամի մասնակցության մասին, այնուհանդերձ, Լյովիկի հետ համատեղ բիզնեսը` Արգավանդի խճուղում հայտնի ”գազի կալոնկան”, Արգամին դարձնում է ակտիվ խաղացող այս գործում: Աբրահամյաններն ամեն ինչ անում են, որպեսզի հարցը շուտ փակվի և փակվի իրենց օգտին, ինչը նախևառաջ քաղաքական դաշտում իրենց ”գերիշխանությունն” ապացուցելու համար է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ