07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրանուշ Հակոբյանը ենթադրել է Ալիևի նամակի մասին

՛՛Իհարեկե, Ղարաբաղը Սփյուռք չէ, այլ մեր հայրենիքն է, և ակնհայտ է, որ Ալիևն այլ կերպ չէր էլ կարող վարվել՛՛,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Հայաստանի և Արցախի միջը անցակետ դրվի։ Նախարարը զարմանում է՝ ինչու են ընդհանրապես Ալիևի ասածները փորձում ցիտել։ Հարցին, թե ինչու հենց Աստանայում նույն հարցը չտվեց նախագահ Սերժ Սարգսյանը Ալիևի նամակն ընթերցող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, նախարարը պատասխանեց.

՛՛Բայց ինչո՞ւ պետք է պատասխաներ, ասեք՝ ինչո՞ւ եք Ալիևին ցիտում, ես եմ Ձեզ ասում՝ մի ցիտեք։ Սերժ Սարգսյանը պետության ղեկավար է և գործ ունի պետության ղեկավարների հետ՛՛։ Հարցին, թե ինչու օրինակ նման նամակ էլ Վրաստանի կամ Ուկրաինայի նախագահը չի գրում Ղազախստանի նախագահին և ասում, որ Ռուսաստանը չի կարող առանց Ղրիմի մտնել Եվրասիական տնտեսական միություն, նախարարն արձագաքնեց. ՛՛Նրան այդ հարցն ուղղեք, ինչո՞ւ եք այդ հարցը տալիս ինձ, ես Վրաստանի նախագահի խորհրդականը չեմ, որ կարողանամ այդ հարցին պատասխանել՛՛։ Դիտարկմանը, թե ենթադրել էր, որ Ալիևը նման նամակ կգրեր, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. ՛՛Իհարկե, ես գիտեմ իմ հակառակորդին, ու թշնամին մոտավորապես ինչ քայլեր կարող է անի, նոր բա՞ն է՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ