19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախարարը՝ Գյումրու ցավալի դեպքից

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, անդրադառնալով Գյումրու երեկվա ցավալի միջադեպին, տեղեկացրեց, որ դեպքից անմիջապես հետո Գյումրի է մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մասնագետների խմբի` անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի հետ՝ ուսումնասիրելու փաստերը:

Նախարարի խոսքով՝ քննարկումը կրել է նախնական բնույթ, որովհետև վերջնական բոլոր նյութերը քննարկվել են առողջապահության նախարարությունում՝ հատուկ նիստում, և բոլոր մայրական մահերը քննարկվելու են, և լինելու է շատ խիստ մոտեցում: Իսկ թե որն է եղել 38-ամյա կնոջ և երեխայի մահվան պատճառը և արդյոք կա բժիշկների մեղքի բաժինը, նախարարն ասաց. ՛՛Մեղքը կարող են որոշել միայն դատական մարմինները, իսկ մահվան նախնական պատճառը պտղաջրային էմբոլիան է, որը բավականին հազվագույտ բարդություն է, և կայծակնային ավարտ է ունենում՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ