19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս իրավիճակում հստակ դիրքորոշում պետք է հայտնի Ռուսաստանի Դաշնությունը

՛՛Տխուր է, երբ կարող են մեր երկրի նախագահին դնել նման իրավիճակի մեջ՝ չծանոթացնելով այն նյութերի հետ, որն իրենց ձեռքի տակ է: Ես կարծում եմ, որ դա դիտավորյալ արվեց, իսկ դիտավորյալ ինչ-որ բան անում են այն դեպքում, երբ ցանկանում են ինչ-որ մեկին պատժել կամ նրա դիրքերն այնքան թույլ են, որ չեն կարևորում անգամ, թե ինչ կերպ կարձագանքի նա իրենց հայտարարությանը՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու երեկ Աստանայում Հայաստանը հայտնվեց անհարմար իրավիճակում:

Հարցին՝ ինչ է անհրաժեշտ ուղղել կամ ինչ քայլերի պետք է դիմել այս պարագայում, Սարգսյանը պատասխանեց.  ՛՛Այս իրավիճակում հստակ դիրքորոշում պետք է հայտնի Ռուսաստանի Դաշնությունը: Եթե Հայաստանի անդամագրումը Ռուսաստանի համար կարևոր է թե՛ որպես ռազմավարական գործընկերոջ, թե՛ տարածաշրջանային առումով, ապա պիտի կարողանա բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական ազդեցությունը Եվրասիական միության վրայից չեզոքացվի, քանի որ Ադրբեջանը դեռևս չի հավակնում դառնալ Եվրասիական միության անդամ՛՛:

Պատգամավորի կարծիքով` ԵՏՄ պայմանագրի ստորագրման հետաձգելու որոշումը պայմանավորված է նրանով, որ անսպասելի էր Ղազախստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ինչը իրոք մտածելու տեղիք է տալիս և ժամանակ է հարկավոր, որ մենք կողմնորոշվենք, չնայած որոշողը էլի մենք չենք: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ