Ինչու մի նախարարությունից տեղափոխվեց մյուս նախարարություն
՛՛Պայմանավորված է նրանով, որ ես մասնագիտությամբ իրավաբան եմ, և զբաղվում եմ նաև գիտությամբ: Երբ առաջարկություն ստացա, ընդունեցի՝ խորհրդակցելով առողջապահության նախարարի հետ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նորանշանակ փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ով նախկինում Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարն էր՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է մի այլ նախարարությունում աշխատելուց հետո հիմա այլ նախարարությունում աշխատելու: Քրմոյանն ասաց, որ նախարարը ցանկացել է, որ ինքը շարունակի իր աշխատանքը, սակայն հաշվի է առել իր մասնագիտությամբ աշխատելու ցանկությունը: ՛՛Շատ հետաքրքիր է ինձ համար գործը, նախարարի իրականացվող ոճն էլ, ծրագրերն էլ համահունչ են իմ գաղափարի հետ, այստեղ մասնագիտական աճի և մասնագիատական աշխատանքն ինձ ավելի են դուր գալիս՛՛:
Փոխնախարարը շեշտեց, որ նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն արդեն կարևորագույն հանձնարարականներ է տվել: ՛՛Աշխատում ենք քրեակատարողական համակարգում բարեփոխումների, Կառավարության ծրագրից բխող տարեկան աշխատանքների իրականացման ուղղությամբ, օրինակ՝ ուրաբթ օրը նոր օրինագիծ ենք ներկայացնելու ԱԺ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված, արդարադատության ոլորտում էլեկտրոնային ծառայություների բարելավման հետ կապված՛՛:
Հարցին՝ երկու նախարարներն էլ փոխվել են, արդյոք իր նշանակումը նախարարների փոփոխությամբ պայմանավորված չէր, նա պատասխանեց.՛՛Բացարձակապես, առողջապահության նախարարն իմ 15 տարվա վաղեմի ընկերն է, և ես փորձելու եմ օգնեմ, նպաստեմ, շնորահակալ եմ, որ ինքն էլ համաձայնել է, պարոն Մանուկյանի հետ էլ առնչություն եմ ունեցել դատական համակարգում և նրա ծրագրերը շատ համահունչ են իմ գաղափարներին՛՛: