12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Լոգոն իմ դուրը գալիս է. Ջաղինյան

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-երորդ տարելիցը խորհրդանշող լոգոտիպին և նշեց, որ այն խոսակցությունները թե լոգոտիպը կրկնօրինակն է որոշ ռուսական ընկերության լոգոտիպի, իրականությանը չի համապատասպանում: ՛՛Ռուսական ընկերության լոգոտիպը շատ տարբեր տեղեր ենք տեսել, ես ել եմ մասնակցել լոգոտիպի ընտրման աշխատանքներին և կարծում եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված լոգոտիպը իր բացատրությամբ ամբողջությամբ տարբերվում է եղածների՛՛,-հայտարարեց նա:

Հարցին, թե արդյոք հաշվի առնելով հանրային մեծ դժգոհությունը՝ Ջաղինյանը կմիջամտի, որ լոգոն փոխվի, նա պատասխանեց.  ՛՛Լոգոն իմ դուրը գալիս է, հավանում եմ նաև լոգոյի գաղափարախոսությունը, և կարծում եմ այն իր պատշաճ տեղը կգտնի՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ