09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Սերժ Սարգսյանի համար շատ հարմար ժամանակ է հրաժարական տալու. Արամ Մանուկյան

”Ես թշնամուս չէի ուզում տեսնել այն վիճակում, ինչ վիճակում տեսա Սերժ Սարգսյանին”,-այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն՝ անդրադառնալով երեկ՝ Աստանայում տեղի ունեցած նախագահների հանդիպմանը:

Ղազախստանի նախագահ Նուրուսուլթան Նազարբաևի՝ Ադրբաջանի նախագահի նամակն ընթերցելու պահին նախագահ Սերժ Սարգսյանի կեցվածքի վերաբերյալ Արամ Մանուկյանն ասաց. ՛՛Այդքան անարաժանապատիվ, այդքան խեղճ, մեղքս գալիս էր, քեֆս գալիս էր մնացած երկրների նախագահների դիրքից, խոսքի ուժգնությունից, դիրքորոշումից: Ափսոսում եմ, ցավ եմ ապրում, որ իմ երկիրն ունի այնպիսի ղեկավար, ով չի զգում, որ ինքը ղեկավար է, որ չի զգում, որ իր երկրի շահերն է պահում, որը չի զգում, որ իր հետևում ժողովուրդ կա կանգնած: Անարժանատատիվ դրսևորում, դաս չսովորած աշակերտի կարգավիճակ, ամոթ էր, ես կարծում եմ Սերժ Սարգսյանի համար շատ հարմար ժամանակ է հրաժարական տալու՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ