19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

6 մլն մարդ մահանում է ծխելու պատճառով

Թոքերի ուռուցքից մահացության 90 տոկոսը պայմանավորված է ծխելու հետ: Այս թիվն արդեն ասում է, թե ինչ ազդեցություն ունի ծխելը մարդու կյանքում: Աշխարհում տարեկան 6 միլիոն մարդ մահանում է ծխելու պատճառով, իսկ 600 հազար մահացող էլ պասիվ ծխողներն են:

Վիճակագրական այս տվյալները մամուլի ասուլիսում հրապարակեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: Վերջինս ծխողներին առաջարկում է տարվա մեջ գոնե մեկ օր չծխեն:

“Սա մեծ ակցիա կլինի, եւ ոչ միայն առողջությունը կպահպանվի, այլ ուշադրություն կգրավի”,-ասաց գլխավոր թոքաբանը: Նշենք, որ մայիսի 31-ը ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն է:  

“ Եթե մենք ազգ ու պետություն ենք, մենք էլ պետք է մեր մասին մտածենք, կամ պետք է միանանք մայիսի 31-ին եւ չծխենք, կամ էլ մենք ունենանք ծխելու դեմ պայքարի օր”,-ասաց նա:

 Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ տեղեկացրեց, որ դեռեւս 1988 թվականին հետազոտություն են անցկացրել եւ պարզվել է, որ  չափահաս տղամարդկանց 70 տոկոսը ծխում է օրական 10 սիգարետ: Սա ը բժիշկների բնութագրմամբ՝ շատ է:

Ծխախոտի որակից են կախված նաեւ հիվանդությունների առաջացումը: Շուկայում կան շատ ծխախոտներ, որոնք անորակ են, սակայն Ադիբեկյանի համոզմամբ,  եթե արգելվի ծխախոտի վաճառքը, ապա կաղամբ աճեցնող գյուղացին ծխախոտ կաճեցնի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ