”Հայկական կողմը դժվար թե ինչ-որ լուրջ փաստաթուղթ ստորագրի Աստանայում”. քաղաքագետ
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Աստանայում մեկնարկած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ քաղաքագետի`խորհրդի նիստում Հայաստանը որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրի:
”Հնարավոր է լինի մի փաստաթուղթ, որը կամրագրի Հայաստանի հետագա եվրասիական ինտեգրումը”,-ասաց Մինասյանը` հավելելով, որ Հայաստանի հետագա մասնակցության վերաբերյալ փաստաթուղթ կարող է դրվել ստորագրության:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ Մինասյանը նշեց, որ այդ քայլով Ադբեջանը փորձում է լուծել 2 խնդիր. առաջինը` համաձայն չէ Ղարաբաղի ստատուս քվոյի հետ, երկրորդը` փորձում է լրջություն տալ իր ռազմական սպառնալիքներին:
Այնուամենայիվ, քաղաքագետը Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու վտանգն այնքան էլ հավանական չհամարեց: