ՄԻՊ-ն այս անգամ պատգամավորներից գումար չէր խնդրում, այլ…
_1401350472.jpg)
՛՛Այո, երանի ես ունենայի տասը անգամ ավելի բյուջե, տասը անգամ ավելի բյուջեով ես կկարողանայի հարյուր անգամ ավելի շատ գործ անել, բայց ես ասում եմ, որ այսօր նվազագույնը ապահովված է և հիմա իմ խնդիրը գումարը չէ՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ,՛՛Ես երբեք չեմ ամաչել, որ գան ու ասեմ, որ ՄԻՊ կառույցը գումարի կարիք ունի և երեք տարի շարունակ 10 միլիոները հատ-հատ, կես-կես ավելացրել եմ և դրա մեջ չեմ տեսել որևէ տեսակի ամոթ, որ կառույցը գումարի պակաս ունի՛՛,-նկատեց նա:
Վերջինս շեշտեց՝ ՄԻՊ-ն այսօր օրենսդրական որոշակի լիազորությունների ավելացման կարիք ունի: Կարեն Անդրեասյանը հավելեց, որ այսօր պետական մարմինները ականջալուր են լինում իրենց, երբ խախտման դեպքեր են հայտանբերում, սակայն կան դեռևս որոշ պետական մարմիններ, որոնք ականջ ունեն, բայց ՛՛չեն լսում՛՛: ՛՛Կան մարմիններ, որոնք համառում են, որոնք դարձել են կոշտ իրենց որոշումների մեջ՛՛: Մենք կարիք ունենք, որ երկու-երեք պետական մարմիներ ևս փոխեն իրենց գործելաոճը, իրենց ընկալության մակարդակը, բայց ընդհանուր ֆինանսկան իմաստով այսօր չկա մի մարդ, որ դիմում է մեզ ու չի ստանում անհրաժեշտ պաշտպանություն կամ չի կարող դիմել մեզ, որովհտեև կա գումարի խնդիր: Այդ առումով ամեն ինչ լուծված է, հիմա խնդրում եմ՝ օգնեք այս կառույցին, որ լուծվի ազդեցության լիազորությունների, պետական մարմինների ականջ ունենալու և նմանատիպ խնդիրները՛՛:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՄԻՊ-ը գումար էր խնդրում՝ գրասենյակների թիվը ավելացնելու, թեժ գծի ծառայությունը պահելու համար, անհրաժեշտ էր մոտ տասը միլիոն դրամ, սակայն պատգմավորները հորդորեցին այդ գումարը դրամաշնորհների միջոցով ստանալ: