10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

1 տարվա ընթացքում փակվել են 3 000-ից ավել մանրածախ օբյեկտներ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանըն այսօր Ազգային ժողովում, դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, նշեց, որ հետևողականորեն արդեն երկրորդ տարին է՝ անդրադառնում է համակարգային խնդիրներից մեկին՝ ձեռնարկատիրական իրավունքի խաթարմանը կամ խոչընդոտմանը: Մելքումյանը հայտնեց, որ 2012 – 2013 թթ պաշտոնապես փակվել են 3 000-ից ավել մանրածախ օբյեկտներ՝ խանութ, կրպակ, շուկաներ, ընթացիկ տարում փակվել են 1600-ը: ՛՛Մոտ 15 000-ից ավելի աշխատողներ են աշխատանքից զրկվում: Արդյոք դիմե՞լ են Ձեզ, թե՞ ոչ՛՛,-հարցրեց նա:

 ՛՛Վարչապետի եռամյա ծրագրի քննարկման ժամանակ հարց բարձրացվեց, որ զոռբայությունը այսուհետ բացառվելու է, սակայն խոսքը ոչ թե տարածքները խլելու մասին է, այլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ շուկաները փակում են, անիմաստ է զբաղվել ձեռնարկատիրությամբ՛՛,-հավելեց ԲՀԿ պատգամավորը՝ հետաքրքրվելով՝ կարող են ՄԻՊ գրասենյակից այդ պրոցեսին արձագանքել և Կառավարությանն առաջարկել իրենց գործունեությամբ զբաղվել:

Անդրեասյանը պատասխանեց, որ սոցիալ- տնտեսական, իրավական խնդրով խորհրդական ունեն, բացի այդ, ՄԻՊ զեկույցում, որ ներկայում ԱԺ քննարկմանն է դրված և որ առաջիկա լիագումար նիստում կքննարկվի, մանրամասն ներկայացված են այդ խնդիրները: ՛՛Մենք ոչ միայն դիմումներին ենք հետևում, այլև ընդհանուր ուսումնասիրություններ ենք կատարում, մեզ անգամ մեղադրում են, որ տրադիցիոն շրջանակներից դուրս ենք գալիս, մենք դրան համաձայն չենք, անում ենք Սահմանադրությամբ մեզ վերապահվածը՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ