14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Միկոյանի արձանը պատրաստ է, իսկ Արեյանն ասում է.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է.

Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը  (полуфигура)  կանգնած էր Երեւանի “Կռազի պարկում”: Ձուլարանի մետաղյա ու ծանր դռներն այնքան արագորեն փակվեցին, որ տեսախցիկը չկարողացավ ֆիքսել հերոսին: Բայց հերոսը կա: Նա կանգնած էր բազում “Կռազ”  մեքենաների կմախքների  հարեւանությամբ, Երեւանի արվարձանային աղքատության շունչը կրող մի թաղամասում  բացված  ձուլարանում:

Անաստաս Միկոյանի արձանի  վրա աշխատել են երեք հոգի՝ ձուլող  վարպետը, բանվորը եւ տեխնիկական աշխատանքներին հետեւող քանդակագործը: Մինչ նրանք  առավոտյան վերջին աշխատանքներն էին կատարում  արձանի վրա, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նույն պահին Ազգային ժողովում հայտարարում էր. “Թե արձանը երբ կտեղադրվի` հայտնի չէ, չեմ կարող ասել: Ֆինանսավորման աղբյուրը եւս պարզ չէ, էսքիզային նախագիծ դեռ չկա”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը Azatutyun.am-ի

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ