Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ” թերթը գրում է.
Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ որպեսզի ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ, որպեսզի նա ընդունի հրավերը և 2015թ. ապրիլի 24-ին այցելի Հայաստան:
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա, թուրքական կողմից պաշտոնական որևէ արձագանքի բացակայության պատճառը Սարգսյանի հայտարարության անսպասելիությունն է. “Սարգսյանի հրավերի պարագայում գործել է անսպասելիության գործոնը, դրա համար էլ դեռ արձագանք չկա, բայց որ կլինի կասկած չունեմ”,- ասել է նա:
Նշենք, որ 2015-ին Թուրքիայի նախագահը, ըստ ամենայնի, կլինի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։