01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ՝ կրակել ցուցարարների վրա. Սամվել Կարապետյան

Գեներալ-մայոր, Արցախի հերոս Սամվել Կարապետյանն Armlur.am-ի հետ զրույցում հերքել է 2008թ.-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրաման արձակելու մասին տեղեկությունները։

«Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է՜: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ՝ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին շատ զբաղված եմ՝ Համահայկական խաղերի հետ կապված: Վերջացնենք, փաստաթուղթը կուսումնասիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ», – ասել է նա:

Նշենք, որ «BBC»-ն այսօր հրապարակած իր հոդվածում նշել էր, որ արցախյան ուժայիններն են 2008թ.-ի մարտի 1-ին կրակել ցուցարարների վրա, նախագահականում գործել է գաղտնի շտաբ, իսկ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են գաղտնի շտաբը։

Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները հայտարարել էին, որ իրենց տրամադրված քրեական գործի նյութերում նման հանգամաքնները բացակայում են։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ