13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուզում են հասնել Մասիսին /վիդեո/

Բաշ-Ապարանից մինչև Արցախ..մինչև Մասիս հասնելու մղումով այսօր “Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության” անդամները հասան Ապարան: Նրանք ավելին են անցել, նվաճել ու վերադարձրել են պապերի երազանքը: Նրանք երգել են պատերազմի ամենացավոտ օրերին, բայց հավատացել են, որ գենետիկ կոդով իրենց մեջ նստած է մեծ զորավարների հոգին….ու նրանք մերօրյա հերոսներն են, որոնց դեռ պատմությունը կգնահատի…
Ամեն մեկը իր հոգսով, բայց չտրտանջացող…ամեն մեկը իր մարմնում ապրող բեկորի հետ հաշտ ու անխռով երգում են. “Այդ խումբեն մեկ ես իմ…”:

Աշուղ Ռազմար Սասունցին տղերքի հետ, իսկ առջևում Յուրա Միքայելյանը՝ հպարտ ու անկոտրում, բայց հենց տեսախցիկը պահած հարց ես տալիս խուսափում է.”Ինձ չէ՝ տղերքին հարցրու: Ես իմ կռիվն ունեյի ու չեմ ուզում դրա մասին խոսեմ: Էլի կռիվ լինի առաջինը կգնամ: Ես արդեն հաղթել եմ մահին”,-ասում ու շրջում է դեմքը:

Վաչոն, Դանիելը, Գագասը, Բոնդոն, Յասոն ու  Սեյրանը…. տղերքը….
Այսօր Սեյրան Չիլինգարյանի ծննդյան օրն է ու ինքը քանի ծնունդ է տոնել մարտի դաշտում…բոլոր տղերքը ուրախ են, բոլորի հոգում կորցրած տղերքի համար ցավ ու ապրողների համար ուրախություն կա: 

Կշեռքի նժարները կշռում են ապրողաց օգտին…

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ