06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Երկիրը չի ձախողված, դու ու թիմդ եք ձախողված ու պատիժ մեր երկրի գլխին»

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.  

«Մարդն ինչքան ապիկար ու սեփական ասածներին պատասխան տալ չկարողացող պետք է լինի, որ արդեն որերորդ անգամ խոսի պետական «գաղտնի փաստաթղթերից», «օտարերկրյա գործակալներից», «ճամպրուկներով Բ26 փողեր տանողներից», «սերմացու գողացող մկներից», բայց ըտենց էլ ոչ մի իր ասած գործով ՈՉ ՄԻ ԱՆՁ պատասխանատվության չենթարկվի, որ ասածները ապացուցվի:

Մեկդ Նիկոլին հարցրեք՝ պարոն վարչապե՛տ, կյանքիդ մեջ մի քաղաքական հայտարարություն ունե՞ս արած, որի հետևանքները ասածիդ սաստկության մի քանի տոկոսով տեսել ենք: Մարտի 1-ի գործից ի՞նչ կա, Գեղամ Պետրոսյանին ազա՞տ են արձակել, էլի Սերժն ա՞ մեղավոր, «սերմացու գողացող մկնե՞րը», Ռոբերտ Քոչարյա՞նը, «օտարերկրյա գործակալնե՞րը», թե՞ «գաղտնի փաստաթղթերը»:

Հա մեկ էլ հիշի` երկի՛րը չի ձախողված, դու ու թիմդ եք ձախողված ու պատիժ մեր երկրի գլխին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ