07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռեժիմը մեզ համարում է թշնամի. ի՞նչ քայլերի են պատրաստ ազատամարտիկները /վիդեո/

Ազատամարտիկները կշարունակեն իրենց պայքարը՝ պաշտպանելով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի շահերը: Նրանք իրենց ընկերոջը համարում են քաղբանտարկյալ և պատրաստ են գնալ ծայրահեղ քայլերի իրավական “բեզբրեդելը” կանխելու նպատակով:

Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

“Ամեն տոից առաջ վախենում ենք, որ մեր ընկերներից մեկին կձերբակալ են: Այս տոնից առաջ էլ մենք սպասում էինք սադրանքի, քանի որ այս ռեժիմը մեզ թշնամի է”,-նշեց Գագիկ Սարուխանյանը հավելելով, որ յուրաքանչյուր շարժում պայքարով է առաջ գնում և իրենք պիտի պայքարեն իրավական տեռորի օրինակի դեմ:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվեց Անկախության տոնից մեկ օր առաջ: Նա մեղադրվում է խոշոր չափերի հասնեղ խարդախության մեջ:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ