04 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանը գրեթե մոռացված է. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 40 հոդված, որոնցից 15-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 22-ը՝ չեզոք:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մասին լրատվականները գրեթե մոռացել են։ Իհարկե արձակուրդային պասիվ շրջանը պետք է հաշվի առնել, բայց համեմատած մեր մշտադիտարկման դիտակետում գտնվող այլ քաղաքական գործիչների՝ հոդվածների թիվը քիչ է։

Լրատվականներում հոդվածներ են հրապարակվում, որոնցում համեմատականներ են տարվում 7-րդ գումարման և 6-րդ գումարման Ազգային ժողովների միջև։ Նշվում է, որ այս գումարման ԱԺ-ում քիչ օրինագծեր են ներկայացվում և Ալեն Սիմոնյանը նույնպես պասիվ է։

Լրատվականները հիշել են նաև Ալեն Սիմոնյանի դերասանական գործունեության շրջանը, վիրավորական արտահայտություններ են գրել ու քննադատել են Ալեն Սիմոնյանին։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մշտապես կողմ է լրագրության կանոնների ու սկզբունքների խախտման դեպքերի քննադատությանը, սակայն դատապարտում է վիրավորական արտահայտությունները։ Կոչ ենք անում լրատվականներին, չտրվել էմոցիաներին և քննադատության մեջ չկիրառել վիրավորական արտահայտություններ։

Ալեն Սիմոնյանին քննադատել են նաև Սահմանադրության վերաբերյալ արված մեկնաբանությունների համար։ Լրատվականները գտնում են, որ Ալեն Սիմոնյանը Սահմանադրության վերաբերյալ թեմաները քննադատելուց առաջ պետք է հիշի, որ իրավական այդ փաստաթղթերի փոփոխության խնդիրը հենց իրենք են սահուն հեռացրել «հեղափոխության» քաղաքական օրակարգից։ Ալեն Սիմոնյանը պետք է ակտիվացնի իր գործունեությունը, հակառակ դեպքում լրատվականներն անընդմեջ հղում են կատարելու նրա նախկին գործունեությանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ