12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մյուս անգամ կգաս Երևան, ոտքերդ կջարդենք ու քեզ կսպանենք. ազատամարտիկին սպառնացել են /վիդեո/

Շարունակվում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավարությունը: Ազատամարտիկները իրենց ընկերոջը դիտում են , որպես քաղաքական բանտարկյալ և տարատեսակ ակցիաներով փորձում են սատարել նրան: Դատավարության օրերին, Հայաստանի տարբեր մարզերից՝ ազատամարտիկները Երևան են գալիս իրենց ներկայությամբ և խոսքով արդարադատություն պահանջելու:

 Երեկ Գյումրիից եկած ազատամարտիկ Յուրի Աթոյանին ահաբեկելու փորձ է արվել: Այդ մասին Henaran.am-ի թղթակցին պատմեց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական):

“Յուրային անցումի մեջ երկու հոգի կանգնեցրել են և սկսել են սպառնալ , որ եթե դու մյուս անգամ կգաս Երևան՝ ոտքերդ կջարդենք ու քեզ կսպանենք”,- ասաց Կարեն Մելիքբեկյանը հավելելով, որ իրենց համար պարզ չէ այդ հետապնդողները ոստիկանությունից են թե ԱԱԾ-ից:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին և մեղադրվում է խոշոր չափերի խարդախության և դրամաշորթության մեջ:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ