07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները (տեսանյութ)

 

Անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Այս մասին տեղեկացրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երեւում է, որ մոմ կամ այլ հեղուկ է թափված գերեզմանների վրա:

Արթուր Եղիազարյանը, մասնավորապես, գրել է.

«ՖԲ սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ներքին թուրքերը պղծել Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը:

Պատկան մարմիններից բացատրություն եմ պահանջում «Եռաբլուր» պանթեոնի պահպանության և այդ ստորների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ