24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Առանց աղմկոտ դրսեւորումների կարգի ենք հրավիրելու անօրինականության ճանապարհն ընտրածներին․ Բակո Սահակյան

Վերլուծական շրջանակների կանխատեսումները, թե Արցախը կարող է բախումների շրջան ապրել, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին ասյօր՝ հուլիսի 30-ին, ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Մենք նպատակ չունենք հայտնվելու բախումների պայմաններում, որովհետեւ չի կարող այդպիսի բան լինել։ Բախումները տեղի են ունենում այն ժամանակաշրջանում կամ այն իրողությունների պայմաններում, երբ քաղաքական զարգացումները բերում են այդպիսի  բախումների։ Մենք չունենք նման իրավիճակ մեր երկրում եւ չենք էլ ունեցել»,-նշել է նա։

Արցախի նախագահը հավելել է, որ տեղյակ է բնակչության տրամադրություններին, եւ որ «քաղաքացիների մեծ մասը քաջ է ու համեստ, պատրաստակամ դիրքորոշում ունի այդպիսի հարցերում եւ իրենք առաջնորդվելու են իրական տրամադրություններով»․ «Դուք կարող եք համոզված լինել, որ բոլոր նրանք, ովքեր ունեն երկրի բարօրությունը խախտելու նպատակ, բոլոր նրանք, ովքեր ոտնձգութուն կիրականցնեն պետականության նկատմամբ, կարժանան համարժեք գնահատականների»։

Բակո Սահակյանը շեշտել է, որ Արցախի ուժը նրանում է, որ դժվար ժամանակաշրջանները հաղթահարել է առանց ցնցումների․ «Մենք առանց աղմկոտ դրսեւորումների գործադրելու ենք մեր հնարավորությունները եւ կարգի ենք հրավիրելու անօրինականության ճանապարհը ընտրածներին»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ