28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը ավերում է ձեռքբերումներն ու երկիրը գլորում 20 տարի հետ. Վահան Իշխանյան

Փաշինյանը ավերում է ձեռքբերումներն ու երկիրը գլորում 20 տարի հետ:

«Տարիներ շարունակ մենք պայքարում ենք, որ դատարանները կայանան, անկախանան և կարողանան արդարադատություն իրականացնել, սակայն գնալով իրավիճակը շատ ավելի է վատանում», ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու առնչությամբ։

Այո, փաստաբանը իրավացի է, տարիներ շարունակ փաստաբանները, իրավապաշտպանները, լրագրողները պայքարում են մարդու իրավունքների և ազատությունների համար, որն օդի մեջ չէր ցնդում, ազդեցություն էր ունենում։

Այո, 20 տարիների պայքարը տարեց տարի պտուղներ էր տալիս, ինչպես օրինակ, ընդունվեց մի այնպիսի մամուլի օրենք, որ աշխարհում ամենադեմոկրատականներից մեկն է, կամ կալանավայրերում և բանակում գնալով մարդկանց իրավունքները ավելի պաշտպանված էին դառնում։

Բարեփոխումներ էին լինում նաև դատական համակարգում, որոնց շնորհիվ դանդաղորեն, բայց աճում էին անկախ և անաչառ դատավորների թիվը։

Սակայն ձեռքբերումների մասին խոսելը մոդայիկ չէր, երկրում բարեփոխում նկատելը քաղաքացիական հասարակության շրջանակներում «վատ տոն» էր համարվում, սպառնում էր նրանց «ծախվածի» համբավ ստանալ, և հակառակը, լրագրողն ու իրավապաշտպանը ինչքան անողոք էին քննադատում իշխանությանը, ինչքան «համոզիչ» էին պնդում, թե այսօր վատ է քան 20 տարի առաջ, այնքան կռուտոյ էին դառնում։
Այդպիսով մի խեղաթյուրված պատկեր էր ստեղծվում, թե բոլոր դատավորները սրիկա կշառակեր են, բոլոր պաշտոնյաները միայն թալանի մասին են մտածում, բոլոր սպաների մտքում միայն զիվնորներին տանջելն է և այլն։
Հեղափոխությունից հետո բացահայտվեց այլ իրականություն, որն ամենակնհայտ երևաց դատական համակարգը փորձարկելիս, պարզվեց որ դատավորներ կան, որոնք ոչ կաշառակեր են ոչ էլ գործադիրի կամակատար, ավելին, նույնիսկ ամբոխի ճնշմանն են դիմանում։

ինչո՞ւ վերջին 20 տարվա պայքարն է բերել որոշակի բարեփոխումների. քանի որ մինչ այդ, մինչ 1998թիվը Լևոն Տեր֊Պետրոսյանի նախագահության տարիներին անհնար էր որևէ առջընթացի հասնել, որևէ պայքար փշրվում էր բռնությամբ. ասում ես քննիչները ապօրինություն են արել, փաստաբաններին փողոցում ջարդում են, բանտում էլ կալնավորին այնպես են խոշտանգում որ սպանվում է։ Թերթը գրում է կոռուպցիայի մասին, ներխուժում են խմբագրություն, ջադուփշու անում գույքը, և ծեծում ում պատահի։ Ներկայցվում էր թե ինչպես են բանակում սպանությունները աճում, հայհոյում էին, ու ավելի շատ զինվոր էր սպանվում։ Այո, գործում էր՝ մեր դեմ խաղ չկա սկզբունքը։

«Մութ ու ցուրտ տարիներ» արտահայտությունը միայն ֆիզիկական չէր, նաև խորհդանշում էր իշխանության մութ բռնությունը և ցուրտ անհանդուրժողականությունը։

Ահա թե ինչու Արթուր Սաքունցի Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեան, որ Հայաստանի ամենավաղ գրանցված հկ֊ներից է, մի ծպտուն չէր հանում ԼՏՊ֊ի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումների մասին, զբաղվում էր խաղաղասիրական քարոզով։ Այդ հետո, երբ իրավունքերի համար պայքարելը այլևս վտանգավոր չէր և արդյունք էր տալիս, Սաքունցի կազմակերպությունը աշխուժացավ՝ դառնալով մարդու իրավունքերի պաշտպանության առաջամարտիկներից։

ՀՀՇ֊ի իշխանությունը տապալվելուց հետո երկիրը շունչ քաշեց, և հասարկական գործունեությունը սկսեց արդյունքներ տալ։ Ամենացայտուն օրինակը բանակն է. Խաղաղ պայմաններում բանակում 1996-ին՝ սպանվել է 260 զինվոր, 1997-ին՝ 217 զինվոր, իսկ մի քանի տարի անց կտրուկ իջավ սպանությունների թիվը, 2003֊ին 40 զինվոր, 2004֊ին 38։ Ի՞նչ փոխվեց, Իշխանությունը սկսեց ուշադրություն դարձնել ահազանգերին, և օրինակ, սպանված զինծառայողների ծնողներից բաղկացած «Զինվոր և իրավունք» հկ֊ին հնարավորություն էր տրվել մուտք գործել զորամասեր, արձանագրել թերությունները ու ներկայացնել ՊՆ֊ին։

Այժմ, Նիկոլ Փաշինյանը այս 20 տարվա պայքարի արդյունքը ջուրն է թափում, ավերում այն երերուն բարեփոխումները, իր սպառնալիքներին չենթարկվող դատավորի վրա քրեական գործ հարուցելով դատական համակարգը ստրկացնում, նաև պատրաստվում է փոխել մամուլի մասին օրենքը ԶԼՄ֊ներին հսկողության տակ պահելու համար, էլ ինչե՞ր է անելու, և երկիրը հետ է գլորում տերպետրոսյանական ռեժիմի ժամանակները։

Այո, նման զնմանն գտանէ։ Այժմ արդեն հստակ է թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը Տեր֊Պետրոսյանի ավանգարդը, նրանք նույն խմորից են բաղկացած, նրանք ավերում են մինչ իրենց եղած բոլոր ձեոռքբերումները, և ոչինչ չեն կառուցում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ