Ինչու՞ էր ”Կարգինի” Մկոն iPad-ը նետել աղբամանը. ”ժպտացող արժեքներ”
Ինչպե՞ս Ջիվան Գասպարյանը հայտնվեց մեծ կշեռքի մեջ, ինչու՞ էր Կարգինի Մկոն iPad-ը նետել աղբամանի մեջ, ի՞նչ էր անում հաղորդավարուհի Լուլուն դարբնագործական արհեստանոցում, ինչպե՞ս էր Տիգրան Մանսուրյանը թղթից ինքնաթիռներ պատրաստում, ինչու՞ էր Նարեկ Դուրյանը հայտարարություների ստենդին դեղին թղթեր փակցնում …
Այս և այլ հարցերի պատասխաններ են տալու սույն թվականի մայիսի 27-ին` ժամը 17.00-ին, Նկարիչների միությունում կայանալիք հայ լուսանկարչուհի Էմմա Վիլլի “Ժպտացող արժեքներ” խորագրով ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները: Լուսանկարչուհին իր առջև խնդիր է դրել յուրովի ներկայացնել ազգային և համամարդկային արժեքները: Նրա բաղադրատոմսը պարզ է` որևէ իրական արժեք + որևէ նշանավոր անհատ + մի փոքր ժպիտ:
Ներկայացված լուսանկարներում արժեքները ներկայացրել են 21 նշանավոր ու սիրված անձիք, ինչպիսիք են` Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գագիկ Գինոսյանը, Նարեկ Դուրյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկոն), Միքայել Պողոսյանը, Լուսիկ Ագուլեցին, The Beautified Project-ը, Ռեինկարնացիայի Ռոլանդը, հանրահայտ ռոլիկներով Լևոնը և այլոք:
Միջոցառման ընթացքում նախատեսվում են ջազային և դասական կատարումներ, հաճելի հյուրասիրություն և իհարկե ժպիտ: Ցուցահանդեսի վերջում լուսանկարչուհին ներկայացված աշխատանքները նվիրելու է դրանցում պատկերված հայտնի անձան”Ժպտացող արժեքներ” խորագրով ցուցահանդեսին հրավիրված են բազմաթիվ հայտնի ու սիրված անհատներ, լրագրողներ, հասարակական-մշակութային գործիչներ և պարզապես ֆոտոարվեստի սիրահարներ: