07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի քաղաքացիություն են ստացել ռեկորդային թվով հայեր

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնելով 2013 թ-ի բյուջեի կատարողականը, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիութուն են ստացել ռեկորդային թվով հայեր՝ 21 000 հոգի։

ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք բոլորը երկքաղաքացիներ են և աշխարհագրության հետ կապված կա վիճակագարություն՝ արդյոք նրանց հիմնական մասը սիրիահայեր են։ Վ. Սարգսայնը պատասխանեց, որ վիճակագրություն կա, և յուրաքանչյուրի անձնական գործը մանրամասն ուսումնասիրվում է։ ՛՛Մենք կրկնակի կրճատել ենք դիմումների ուսումնասիրության ժամկետը, եթե անցայլ տարի ուսումնասիրության փուլը մեկ տարի էր տևում, այժմ մեկ ամսից ավելի չի տևում՛՛,-շեշտեց նա։

Ինչ վերաբերում է աշխարհագրությանը, Վիգեն Սարգսյանն ասաց, թե չի կարող մանրամասներ հայտնել, քանի որ Սահմանադրության պահանջով երկքաղաքացիության ինստիտուտը դիտարկում է ոչ թե այլ երկրի քաղաքացի, այլ միմիայն ՀՀ քաղաքացի։ ՛՛Ես չեմ ուզում շատ ավելին ասեմ, եղել են ՀՀ քաղաքացիության շնորհման դեպքերի աճ, որը անկհայտ է՝ հաշվի առնելով, որ այո, ձեր ասած շատ հայեր տեղափոխվել են Հայաստան Սիրիայից՛՛։ Դիտարկմանը, թե միտումը պահպանվում է, նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխաեց. ՛՛Այո, ամսական կտրվածքով էլ երևում է, որ աճ կա՛՛։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ