22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զարմացած եմ, որ մեր հասարակությունը չի ուզում հասկանալ, որ դա բիզնես է. ինչ-որ մեկին տվել են փող, նա էլ իրականացնում է. Սերգեյ Շաքարյանց

Օրերս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր  էջում գրառում է կատարել վերջին շրջանում մեծ քննարկումների արժանացած Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների վերաբերյալ: Նախարարը մասնավորապես նշել էր, որ կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ դիմել են Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ:

Արդարադատության նախարարի կողմից սույն խնդրով Վենետիկի հանձնաժողովին դիմելը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը որակեց անիմաստ գործ:

«Վենետիկի հանձնաժողովը 2013 թվականից այնպիսի խորհուրդներ էր տալիս հանրապետականներին՝ շուտափույթ անցկացնել կոնվենցիայի պահանջները… Կասեն՝ շատ լավ, վավերացրեք, այսինքն՝ անիմաստ գործ, իմանալով՝ նախօրոք ինչ պիտի պատասխանեն, նամակ են ուղղում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով բուն կոնվենցիային՝ նա նշեց, որ այն անընդունելի է իր համար՝ նախ «ստամբուլյան» անվան համար, ապա ընդգծեց կոնվենցիան հրապարակայնացնելու անհրաժեշտությունը.

«Բացահայտե՛ք այդ կոնվենցիան, թող վերջին գյուղացին իմանա՝ ինչ է այնտեղ քարոզվում կամ առաջարկվում: Ի՛նչ է՝ գաղտնի՞ք է: Ինչո՞ւ չեք նկատում, որ տարբեր եվրոպական երկրներում էլ են դրա դեմ դուրս եկել մարդիկ: Քարոզո՞ւմ եք՝ քարոզեք երկկողմանի, որ մարդիկ իմանան՝ ինչ է»:

Ս. Շաքարյանցը հնչեցրեց նաև իր անձնական տեսակետը. «Ես երբեք ոչ մի արտոնական վիճակներ չէի տա ԼԳՏԲ-ին. ցանկացած մարդ, եթե նա մարդ է ճանաչվում, արդեն պաշտպանված է Սահմանադրությամբ և մնացած օրենքների ուժով: Եթե խոսք է գնում ինչ-որ արտոնական վիճակների մասին, ապա դուք էդ մարդկանց մարդ չեք համարում, դուք իրենց վիրավորում եք, կամ մեզ եք վիրավորում՝ իբրև մենք մարդիկ չենք:

Ես զարմացած եմ, որ մեր հասարակությունը չի ուզում հասկանալ, որ դա բիզնես է. ինչ-որ մեկին տվել են փող, նա էլ իրականացնում է:

Մի՞թե դա հասկանալի չէ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ