11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Ճա՞ռ ասի, թե՞ զանգ կախի»

Նախկին եւ ներկա վարչապետերի՝ Կարեն Կարապետյանին եւ Նիկոլ Փաշինյանին համեմատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը:

 «Երբ Կարապետյանը նշանակվեց վարչապետ, առաջինն ի՞նչ արեց, միանգամից գցեց ժողովրդի տրամադրությունը՝ ասելով, որ կախարդական փայտիկ չունի, իսկ ի՞նչ արեց Փաշինյանը բարձր պահելով ժողովրդի տրամադրությունը՝ հայտարարեց իր գաղտնի զենքի՝ կախարդական փայտիկի մասին։

Կարապետյանը շատ անհետաքրքիր մարդ էր, նա մարզեր էր այցելում, խորհրդակցություններ անում, մարզպետների ու բաժնի պետերի վրա մատ թափ տալիս, պահանջում՝ աշխատել, իսկ ժողովրդի վարչապետը մարզեր այցելելիս ոչ մեկի նեղություն չի տալիս, ոչ մեկից ոչինչ չի պահանջում՝ ուտում, խմում, հետ է գալիս:

Կարապետյանը ներդրումների ու ներդրողների մասին չէր խոսում, ուղղակի, ներդրումային աճ էր գրանցում, իսկ Նիկոլը անկեղծ է իր ժողովրդի հետ, նա ամբողջ օրը խոսում է ներդրումների մասին, իսկ ներդրողները չկան ու չկան։ Կարապետյանը 7,5 տոկոս տնտեսական աճ էր գրանցում, բայց ժողովրդին ասում էր, որ դուք ձեզ վրա դա կզգաք մեկ տարի անց, իսկ Նիկոլը էդ 7,5 ն էլ է մսխում, բայց ժողովրդին խոստանում աշխատավարձի բարձրացում», – այս մասին նշում է Ա. Մութաֆյանն ու հարց բարձրացնում. «Հիմա ի՞նչ է պետք մեր ժողովրդին՝ զանգ կախո՞ղ, թե՝ ճառ ասող…»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ