23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կվերադառնանք ու դատական պրոցես կսկսենք». Հուրգադայում մնացած քաղաքացիներն իրենց խաբված եւ ստորացված են զգում

Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հայաստան չեկած մոտ 100 ՀՀ քաղաքացիները դեռ Հուրգադայում են: Նրանց շարքում է ՀՀ քաղաքացի Վարդան Այվազյանը, որի հետ կապ է հաստատել «Փաստինֆոն»:

Նա պատմեց, որ տուրօպերատորը դիմել է հյուպատոսին՝ իրենց սննդով եւ գիշերակացով ապահովելու համար, սակայն հյուպատոսարանը մերժել է, եւ իրենք այս պահին տուրօպերատորի հաշվին են գտնվում հյուրանոցում:

«Իհարկե, շատ զզվելի պայմաններ են, բայց փողոցում մնալուց ավելի լավ է: Ինտերնետ միայն սպասասրահում կա, եւ առավոտյան 6-ից սպասասրահում նստած ենք, որպեսզի ամեն վայրկյան ինֆորմացիա կարողանանք ստանալ»,-ասել է քաղաքացին ու նշեց, որ անգամ հանգստանալու հնարավորություն չկա, քանի որ, եթե գնան սենյակ, հետ կմնան տեղի ունեցող իրադարձություններից:

Վարդան Այվազյանի խոսքով, Հուրգադայում մնացած քաղաքացիներն իրենց խաբված եւ ստորացված են զգում. «Եգիպտացիները շատ հյուրընկալ ու բարեհամբույր են, բայց մեզ խաբված ու ստորացված ենք զգում, բարոյապես ընկճված ենք: Կվերադառնանք Հայաստան եւ համապատասխան դատական պրոցեսներ կսկսենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ