07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի մտահոգներ, հիշո՞ւմ եք, Նիկոլն ու «Նիկոլի վկաները» ինչ ջերմեռանդությամբ հայտարարում էին, որ արտագաղթի փոխարեն ներգաղթ է լինելու եւ շատ շուտով հայ ժողովրդի զավակները՝ ոգեւորված Նիկոլի «հեղափոխությամբ», իրար հերթ չտալով՝ հազարներով վերադառնալու են Հայաստան ու «հետ է պտտվելու արտագաղթի անիվը»:

Անցել է մեկ տարուց ավելի: Հիշո՞ւմ եք՝ Նիկոլն ասում էր՝ ՀՀԿ-ն պետք է պառլամենտում չլինի, որպեսզի երկիրը «թռիչքաձեւ զարգանա»: Նիկոլի «կախարդական փայտիկի» մասին արդեն ինքն էլ է մոռացել: Չաշխատեց՝ ոչ ներգաղթ կա, ոչ ներդրում:

Միայն 2019թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 49 000, իսկ 2019թ. հունվար-ապրիլին՝ Ռուսաստան է արտագաղթել 12. 800 ՀՀ քաղաքացի:

Ուշադրություն, 2018թ. նույն ժամանակահատվածում այս թիվը 4900 է: Սա միայն Հայաստանից ՌԴ արտագաղթի թիվն է:

Փաշինյանի բլեֆների անիվը հետ չի պտտվում, վերջ չկա … Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ