12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Որքան է ծախսել ԱԻ նախարարությունը

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացնելով ԱԻՆ-ին հատկացումները՝ նշեց, որ պետբյուջեից նախատեսված էր 17 ծրագրի իրականացում, Կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ էին նախատեսվել և ծախսել: Ջանջուղազյանի խոսքով՝ ընդհանուր ճշտված ծրագիրը կազմել է 8 մլրդ 265 մլն դրամ, արձանագրված է 98.1 տոկոս կատարողական. այս ցուցանիշը մոտ 1.6 մլրդ դրամով 2012-ից ավել է եղել:

Ամենամեծ տեսակարար կշիռը կազմել են փրկարար ծառայության համակարգի պահպանման ծախսերը: Ստորաբաժանումների պահպանության համար նախատեսված էր 5 մլրդ 61 մլն դրամ, որ օգտագործվել է 99.3 տոկոսով: Հիդրոօդերևութաբանական ծառայության համար նախատեսված 594 մլն դրամն օգտագործվել է 100 տոկոսով:  Կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվել է 355 մլն դրամ, որ օգտագործվել է ամբողջությամբ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ