08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Իջևանը այս պահին ցույց է տալիս նոր Հայաստանի իրական դեմքը».Վահան Բաբայան

Վահան Բաբայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իջևանը այս պահին ցույց է տալիս նոր Հայաստանի իրական դեմքը

Նիկոլը 2018 թվականի իր փողոցներ փակելը բացատրում էր նրանով ,որ այլ ելք չկա և մնացել է միայն այդ պայքարի ձևը:
Հիմա նման ինտենսիվությամբ փողոց փակելը և յուրաքանչյուր հարցի պատճառով նման ակցիա անելը ի՞նչ է նշանակում:

ա)սպառված պետության կամ կառավարության լծակները

բ)բնակչությունը չգիտի ում դիմի,ֆունկցիա ունեցող մարդ չկա

գ)լուծումներ չկա և ժողովուրդը դա արդեն սկսել է գիտակցել:

դ)օրենսդիր մարմնում Նիկոլի շվաքի շնորհիվ հաստատված տարբեր մարդիկ անկարող են ռեգիոնալ հարցեր լուծել և ժողովուրդը իրենց անլուրջ է վերաբերվում

Մի խոսքով ամեն փողոց փակելուց պակասում է Նիկոլի իշխանության հերթական բջիջը:
Նման պրոգրեսիան բերելու է արագ գործընթացների և իշանությունը անկարող է լինելու մարել«հրդեհները»,բախումները և ցնցումները սպասված էին,քանի որ իշխանությունը չի կարողանում կուտակված խնդիրներին լուծում տալ»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ