05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչ պիտի ասի Կճոյանը, միայն դրական /վիդեո/

”Օրհնում եմ”,-այսօր ՀՀԿ համագումարում լրագրողներին ասաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու է ՀՀԿ-ի բոլոր միջոցառումներին մասնակցում: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի համար պարբերաբար աղոթում է, բայց կուսակցությունը այդպես էլ հաջողություն չի արձանագրում, նա արձագանքեց. ”Ես աղոթում եմ նաև Ձեզ համար, նույնիսկ ձեզ համար, որովհետև դուք փորձում եք ինքնադրսևորվել այլոց հաշվին: Խնդիր չեք բարձրացնում… Խնդիրները վերհանեք, բամբասանքով եք զբաղվում: Դուք չեք աղոթում ջերմեռանդորեն, եթե հավատք ունենաք, կօգնի, եթե ոչ, չէ: Բոլոր մարդկանց համար եմ ասում”:

Հարցին, թե հնարավոր է գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նույն կերպ մտերիմ հարաբերություններ ունի, որքան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սրբազանը պատասխանեց. ”Հովիկ Աբրահամյանը, որդին՝ Արգամը, Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերանորոգել են Մխչյան գյուղում, ինքը կառուցում է Արտաշատի սուրբ Հովհաննես եկեղեցին, որի օծումը դեռ չի եղել, ի՞նչ պիտի ասեմ ես, միայն դրական”:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ