23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմա էլ Վենետիկի հանձնաժողովին է «ասֆալտին փռելու» մեր վարչապետը. Հրապարակ

Երեկ առավոտից համացանցն աղմկում էր Վենետի­կի հանձնաժողովի եզրա­կացության հետ կապված: Մինչ հանրությունը սպասում էր, որ պաշտո­նական արձագանք կլինի որևէ պատկան մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, հրապարակվեց Արդա­րադատության նախարարության պատասխանը, որի վերնագրից արդեն կարելի էր եզրակացնել, թե ինչ բովանդակություն ունի: «Ի պա­տասխան Վենետիկի հանձնաժողո­վի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումների»: Իսկ տեքստն ուղղակի վկայում է այն մասին, որ ասելիքը բացակայում է: Ավելի ճիշտ՝ ողջ ասելիքը կենտրո­նացված է երկու հանգամանքի վրա: Մեկը, թե «առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմա­նիորեն շահարկող անձանց շրջանա­կին»:

Այսինքն՝ Արդարադատության նախարարությունը վրդովված է ոչ այնքան զեկույցի բովանդակությունից, որքան այն փաստից, որ արտահոսք է եղել: Մինչդեռ ակնհայտ է, որ նման կարևոր հարցում հնարավոր չէր լինի «մախաթը պարկում թաքցնել»՝ վաղ, թե ուշ այն հասանելի էր դառնալու հանրությանը: Եվ առնվազն տարօ­րինակ է, որ իրեն «ժողովրդի իշխա­նություն» հռչակած կառավարությունը ծանր է տանում այն, որ ժողովուրդը տեղեկացել է ինչ-որ փաստի մասին:

Եվ հայտարարության երկրորդ մեսիջը. նախարարությունը մանրակրկիտ ներկայացնում է, թե ում հետ են իրենք և մասնավորապես նախարարը հանդիպել «եվրոպաներում»՝ նշելով անուններ. Թորբորն Ցագլանդ, Ջիանի Բուքիքիո և այլք, ում այս գաղափարներն «առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են»:

Իսկ «ինչ վերաբե­րում է Սահմանադրական դատա­րանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել»:

Այս մուննաթ-տեքստից հաս­կացվում է, որ ՀՀ իշխանությունն ասում է՝ մենք ձեզ ներկայացրել ենք, դուք լսել եք, հիմա ի՞նչ եք նման հայտարարություն անում: Իսկ սա նշանակում է, որ իրենց թվում է, թե երբ եվրոպացիները լսում և լռում են, ուրեմն համաձայն են լսածի հետ: Կամ էլ՝ պարզապես կարծում են, որ իրենք այնքան լավն են, որ իրենց ամեն ասածի հետ եվրոպական կառույցնե­րը պետք է անխոս համաձայնեն: Եվ վերջում Արդարադատության նախա­րարությունը սպառնում է. «Հարցի վե­րաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:

Հավանաբար, հիմա էլ եվրոպական կառույցներին, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովին է «ասֆալտին փռելու» մեր վարչապետը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ