19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ Սանասարյանը չի հրաժարվում պաշտոնից . Ժողովուրդ

Դեռևս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները:  Ինքը՝ Սանասարյանը, ևս աշխատանքից ազատման դիմում չի գրում, ու հարցը առկախված է մնացել: Արդյոք պատճառն ա՞յն է, որ իր այդ քայլով Սանասարյանը հնարավորություն չի տալիս որևէ մեկին նշանակվելու ՊՎԾ պետի պաշտոնում: 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանը նշեց. «Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ, կոռուպցիան արմատախիլ անելու խոստումս ուժի մեջ է, որը կարող եմ անել այլ կարգավիճակներով ևս, բայց լինելով ՊՎԾ ղեկավար՝ այն ավելի արագ կստացվի, քանի որ օրենսդիրը լայն լիազորություններ է սահմանել ինչպես կոռուպ­ցիայի դեմ պայքարելու, այնպես էլ պետական մարմինների գործունեության օրինականության և արդյունավետության բարձրացման գործում»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ