09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

«Իր պտուղներն են տալիս «հեղափոխության» շոումեն Նիկոլ Փաշինյանի հռչակած «քաղաքացիական գաղափարախոսության» ծիլերը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իր պտուղներն են տալիս «հեղափոխության» շոումեն Նիկոլ Փաշինյանի հռչակած «քաղաքացիական գաղափարախոսության» ծիլերը:

Մերժելով բոլոր գաղափարախոսությունները, պետական, ազգային, քրիստոնեական արժեքները, այդ թվում թասիբ, տղամարդկություն, քպականնրը, նախ հասարակությանը պառակտեցին 2 մասի, սկսվեց քաղաքական վենդետա, հարձակվեցին վեհարանի վրա, մերժվեցին հերոսներ, պետական և քաղաքական գործիչներ և ակտիվիստներ: Արցախյան հերոսամարտը և հաղթանակը արժեզրկվեց, բանտարկվեցին հերոսներ, հայտարարվեց, թե իշխանության գալը ավելի կարևոր է, քան պատերազմում տարած հաղթանակը:

Այժմ իրենց թիմով ընդգծված խրախուսում են այլասերությունը, մարիխուաննայի օրինականացումը, գործ տալը, կլյաուզնիկությունը, ահա սա է իրեց պատկերացրած Հայաստանը: Ստամբուլյան կոնվենցիան վավերացնող կամ քվեարկող յուրաքանչյուր պատգամավոր վաղ թե ուշ պատասխան է տալու`զգալով այն իր մաշկի վրա»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ