26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիայի թաքնված նպատակը ԼԳԲՏ անձանց լրացուցիչ արտոնություններ տալն է, եթե վավերացվի, ԼԳԲՏ անձինք կկարողանան անգամ երեխա որդեգրել. Արա Զոհրաբյան

Ստամբուլյան կոնվենցիան իր մեջ թաքնված ռիսկեր է պարունակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, որը ՀՀ-ն ստորագրել է 2018-ին, բայց դեռ չի վավերացրել:

 

Նրա խոսքով՝ այս կոնվենցիան, որը վավարեցրել է նախորդ իշխանությունը, թաքնված ռիսկեր ունի: Կոնվենցիայի թաքնված նպատակը ԼԳԲՏ անձանց համար լրացուցիչ արտոնություններ ստեղծելն է:

«Ստամբուլյան կոնվենցիայում երեք հիմնական խնդիր կա, իսկ մինչ այդ տեղեկացնեմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից 34 պետություն է ստորագրել և վավերացրել կոնվենցիան, 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը, 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, իսկ  Բուլղարիան, պաշտոնապես որոշեց, որ  կոնվենցիան չի վավերացվելու, որովհետև այն հակասում է երկրի սահմանադրությանը: Կոնվենցիայի մեջ կան հասկացություններ, որոնք մտածելու տեղիք են տալիս»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ վտանգավոր հասկացություններն են նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածում օգտագործվող «գենդերային ինքնություն» տերմինը. «Իսկ դրա վերաբերյալ կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանությունը՝ բացատրական զեկույցը, որի 53-րդ կետը սահմանում է. «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ»»:

 

Զոհրաբյանի խոսքով՝ այլ կերպ ասած, տղամարդը կարող է իրեն համարել մայր և փորձ է արվում այս կոնվենցիայի տեսքով վիճելի հասկացություններ նետել դաշտ:

Ինչ վերաբերում է բռնությունների վերաբերյալ վերջերս արվող հրապարակումներին, Արա Զոհրաբյանն ասաց, որ նախ անանուն պատմություններ հրատարակելու դեպքում մեծ է ռիսկը, որ դրանք հորինված են, և բացի այդ, նամակների բովանդակությունը բավական գրագետ է, իսկ բռնության նման մակարդակով խնդիրներ ունենում են ցածր իրավագիտություն ունեցող մարդիկ, անանուն նյութերը կասկած են հարուցում, բայց բացառված չէ, որ նման դեպքեր կարող են լինել:

Արա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ կոնվենցիան վավերացնելու հարցը քննարկելիս կլսի նաև հասարակության ձայնը, որովհետև վստահ է, որ այս հարցում ԵՄ-ն «պարտադրանք» կներկայացնի ՀՀ-ին, իսկ եթե Կառավարությունը այն հաստատի և ուղարկի ԱԺ, ապա մեր մյուս հույսը Սահմանադրական դատարանն է.

«Ազգային ժողովից հույս չունեմ, որ ԱԺ-ում այս օրինագիծը կարող է մերժվել, որովհետև ԱԺ պատգամավորների մեծամասնությունն այս առումով այլ հայացքներ ունեն»:
 
«Կոնվենցիայի թաքնված նպատակը ԼԳԲՏ անձանց համար լրացուցիչ արտոնություններ ստեղծելն է, ավելին, որը նաև չի թաքցվում, այս կոնվենցիայի պայքարի ջատագովները ԼԳԲՏ ակտիվիստներն են»,-ասաց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

tert.am

https://www.youtube.com/watch?v=kXtjTylu81w

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ