10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Երկրում ձեւավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետեւողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

 

«Մեկդ տիկին Նախշուն … Տավարածյանին ասեք, որ եթե ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է անձնական նպատակներով, ապա չի նշանակում, որ բոլորն իր պես են։ Եթե անձնական է այն, որ դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը ու ես այդ մասին բարձրաձայնում եմ, ապա այո՛ անձնական նպատակ եմ ունեցել։ Հարգանքս մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող եւ այսօր դա տիկին Նախշունին ու իր տերերին ցույց տված դատավորներին։

Երկրում ձեւավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետեւողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»։ Այս տիկնոջը գործիքի դեր հատկացրած սցենարի հեղինակները՝ դատական իշխանությունում եւ դրանից դուրս նրան վերապահել էին իրավաբանության «դահճի» դեր՝ բեմի ետնամասում։ Ում համար տիկինը դա արեց եւ ինչու՝ ո՞վ է բեմ դուրս գալու առաջիկայում կտեսնեք»։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ