23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլը վախեցա՞ծ է … «Ժողովրդի վարչապետը» թիկնապահներով շրջապատված փախչում է ժողովրդից /տեսանյութ/

Նիկոլը վախեցա՞ծ է…

Ի՞նչ իմաստ ունի ինքնաբուխ ակցիայի մասնակիցներից պաշտպանվել ոստիկանական երեք շերտ պատնեշով, այդ էլ այն դեպքում, երբ իբրև թե ժողովրդի վարչապետն ես…

Տապալման շունչը թիկունքին է զգում սցենարածին քայլիշխանության դըմփամիտ առաջնորդը…

Գրում է Վահե Եփրիկյանը: Երեկվանից սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Մեկ տարի առաջ Հայաստանում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Վարչապետ Փաշինյանը նրա հետ  զբոսնում էր Հյուսիսային պողոտայում և վայելում իրեն շրջապատող քաղաքացիների սերը։ Մեկ տարի անց Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ նույն Հյուսիսային պողոտա դուրս է գալիս՝ այս անգամ թիկնապահների օղակով շրջապատված։ Նրա հետ այլևս չեն լուսանկարվում և սեր չեն խոստովանում։ Այս անգամ հարակից սրճարաններից մեկում նստած մի երիտասարդ մեղադրում է Փաշինյանին՝ Մարտի 1-ը կազմակերպելու մեջ։ «Ժողովրդի վարչապետի» վարկանիշի խայտառակ անկման ամենախոսուն ցուցիչը իր հանրային վայրերում հայտնվելու համեմատությունն է։ 

Ամբողջական իշխանություն վերցնելուց հետո թվում էր, թե իշխանությունները պետք է լծվեն երկրի առաջ ծառացած համակարգային խնդիրների լուծման գործին։ Այդ խնդիրների մասին տարիներ շարունակ հենց իրենք են խոսել, ու հիմա խանգարող որևէ հանգամանք չկա։ Բայց իշխանությունները այլ ճանապարհ են ընտրել՝ նրանք շարունակում են խոսել իրենց բարձր վարկանիշից և վստահ լինել, որ ցանկացած անհաջողություն հանրությունը կների իրենց։

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ