“Հերթական թալանի ծրագիրը”
“Վճարում ենք 100 դրամ’’ քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Գևորգյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. “ Յուրաքանչյուր ասուլից հետո ուղևորափոխադրողները հայտարարում են` երեք օրից հետո չենք աշխատելու, տրանսպորտ չի լինելու, իսկ ձմռանն էլ ընդհանրապես չենք աշխատի, սակայն ինչպես տեսնում ենք, հասարակական տրանսպորտը շարունակում է աշխատել”:
Գևորգյանի խոսքով իրենք բազմիցս հանդիպել են ուղևորափոխադրողների հետ և և նրանց ներկայացրած տվյալներով ամեն գծատեր միլիոնի վնաս է կրել, այստեղ հարց է առաջանում. “Ի՞նչ է, մեր գծատերերը բարեգործներ են, որոնք ժողովրդին լավություն են արել: Քաղաքապետարանից վերցրել են հաշվարկների ցուցակը, որով երևում է, թե ոնց են հաշվարկվում ծախսերը: Եկեք ինձ բացատրեք, թե ոնց է յուղը երեք հազար դրամ, չորս տարին մեկ անգամ փոխում են փոխադրամիջոցները, բայց նման բան չկա: Ցույց տվեք Երևանում նոր մի գազել, էլ չեմ ասում, որ հաշվարկի մեջ ներկայացված գազելի գինը չի համապատասխանում իրական արժեքին”,-նկատեց հանրության շահերի պաշտպանը:
Ըստ բանախոսների քաղաքապետարանը փորձում է թանկացնել տրանսպորտի սակագինը, որը հերթական թալանի ծրագիրն է:
Մեկ այլ ակտիվիստ՝ Դավիթ Հարությունյանի խոսքով շարունակվելու են պայքարել թանկացման դեմ.”Մենք պատրաստ ենք պայքարել թանկացումների դեմ, և մեր պայքարը էլ ավելի կթեժանա, երբ լսենք, որ Տարոն Մարգարյանը “ղալաթ” կանի և կթանկացնի երթուղայինը: Քաղաքապետարանը իրական հաշվարկներ չի կատարում”,-հավելեց ակտիվիստը: