“Վերջին զանգ”-ը գուցե առաջին համբույրն է կամ խոստովանությունը սիրած աղջկան. Արմեն Աշոտյան
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իրեն դասում է այն երջանիկների շարքին, որը երկու վերջին զանգ է ունեցել: Այսօր նախարարը մասնակցեց Երևանի N 119 ավագ դպրոցի շրջանավարտների “Վերջին զանգի” արարողությանը: Աշոտյանը լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով և պատասխանեց հարցերին:
“Վերջին զանգը՝ դա հուզմունք է, դա սցենար է, դա շնորհակալություն է, դա նվեր է, դա գուցե երբեմն առաջին սիգարետն է, գուցե առաջին համբույրն է կամ խոստովանությունը սիրած աղջկան,որի հետ 10 տարի սովորել ես ու այդպես էլ այդ խոստովանությունը չես արել…”,-նշեց նախարարը:
Իսկ շատ ե՞ք խմել լրագրողի հարցին նախարարը պատասխանեց, որ ինքը երկու վերջին զանգի է մի անգամից մասնակցել ուրեմն պատկերացնել է պետք:
Աշոտյանը խոսեց նաև ռաջիկա ընդունելության քննությունների մասին:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: