13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պատգամավորը դատի է տալիս

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, տևական ժամանակ է մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իմ դեմ: Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ և կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։ Այս արշավը դադարեցնելու համար 6 դեպքով դիմել եմ դատարան և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ։ Լրատվական համարվող կայքերից՝ վիրավորանքի միջոցով պատճառված վնասի փոխհատուցման համար պահանջվող գումարներն ամբողջությամբ փոխանցելու եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Իմ հիմնական աշխատանքից չշեղվելու համար այս ողջ գործընթացով լիազորել եմ զբաղվել փաստաբան Տիգրան Հայրապետյանին»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ