Սուրեն ջան, մի արա տենց, խնդրում եմ, պարզապես մի՛ արա
Ստիպված եմ կրկին հորդորել ներկա իշխանություններին չվերագրել իրենց ուրիշների վաստակն ու փոխարենը փորձեն ստեղծել սեփականը։
Գորիսում երեկ հրապարակի բացումն էր։ Մեծությամբ հանրապետությունում երկրորդն է, իսկ երբ համեմատում ես երկու տարի առաջվա պատկերի հետ՝ ուղղակի ապշելու բան է։ Առհասարակ 2017 թվականից սկսած Գորիսը օրեցօր գեղեցկանում է, շենանում, դառնում անճանաչելի, միևնույն ժամանակ պահպանելով իր հին կոլորիտն ու ջերմությունը։
Հրապարակի բացմանը Համայնքապետ Առուշ Առուշանյանից և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունից զատ ներկա էր նաև Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Այսօր տեսա, որ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գորիս համայնքում 1 տարվա ընթացքում իրականացված աշխատանքները մեր սուբվենցիայի ծրագրերի հաջողված օրինակներից են»։
Սուրեն ջան, արդեն երկրորդ անգամն է, ինչ դու Սյունիքի վերաբերյալ անում ես շատ էժան ու մանիպուլյատիվ հայտարարություններ ։ Առաջինը էն «Սյունիքում օդանավակայան է կառուցվում»-ն էր, երբ տպավորություն էր, թե այն ինքն իրենով է կառուցվում կամ ձեր նախաձեռնությամբ, երբ այն իրականում կառուցվում է ԶՊՄԿ-ի միջոցներով և գործընթացը սկսել է ձեր ի հայտ գալուց շատ առաջ։ Հիմա էլ սա։ Եղբայր, ուրեմն Գորիսում էս տեսակ մասշտաբային բարեկարգման աշխատանքներ ոչ թե մեկ տարի է ինչ ընթանում են, այլ երկու տարի։
Այս ամենը ոչ թե ձեր ինչ-որ սուբվենցիայի ծրագրի արդյունք է, այլ Սյունիքում շուրջ երեք տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության արդյունքն է։ Համայնքապետի ամբողջ սրտով ու հոգով իր համայնքին նվիրված լինելու արդյունքն է։ Այն բանի արդյունքն է, որ ԶՊՄԿ-ն ամուր կանգնած է Առուշի կողքին, որ բոլոր գորիսեցիներն են արդեն երկու տարի կանգնած էդ տղու կողքին։ Դու եկել հիմա ինչ-որ սուբվենցիա ես խաղացնում այստեղ ու թե բա մեկ տարի է )))) Ամոթ էլ ա, Սուրեն ջան, մի արա տենց, խնդրում եմ, պարզապես մի՛ արա։
Գրել է Վազգեն Սաղաթելյանը