18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նապոլեոնը Ֆրանսիայի համար հերո՞ս է թե չէ. Շարմազանովը՝ Միկոյանի արձանի շուրջ աղմուկի մասին /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաեւ Երեւանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հետ կապված աղմուկին: Շարմազանովը պարզապես չի կարող ընդունել այդ հիստերիան: Նա, ինչպես եւ Միկոյան եղբայրները Ալավերդիից են եւ ամեն անգամ Ալավերդի այցելելուց՝ Շարմազանովը ծաղիկներ է դնում նրանց հուշաքարին:

Պատմաբան Շարմազանովը լրագրողներին հիշեցրեց Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի խոսքերը: “Գոլը ասել է, որ Միկոյանը պատմական դեմք է”,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Միկոյանը 1918թ-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ, եղել է Խորհրդային Միության պետական գործիչ: Շարմազանովը չնայած անկախ Հայաստանի ջատագովն է եւ զինվորը, սակայն նրա խոսքով Խորհրդային Հայաստանն էլ է իր պատմությունը ունեցել:

“Նապոլեոնը Ֆրանսիայի համար հերո՞ս է թե չէ, Կրոմվելը, որի ձեռքերը ամբողջովին արյան մեջ են եղել անգլիական հեղափոխությունում՝ հերոս է թե չէ, Չարլզ թագավորը կամ”,-ասաց Շարմազանովը: Նրա խոսքով շատ քիչ կան պատմական դեմքեր, որոնց կենսագրությունը հակասական չէ եւ միայն լուսավոր կետեր են:

Նաեւ Միկոյանի շնորհիվ է, որ ժամանակին երրորդ աշխարհամարտը չկայացավ: Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակում էլ Միկոյանը իր ներդրումը ունեցավ:   “Թե Բաղրամյանի կյանքում, թե Թեւոսյանի կյանքում, թե Իսահակյանի կյանքում Անաստաս Միկոյանը ունցել է բացառիկ դերակատարություն”,-ասաց Է. Շարմազանովը՝ չժխտելով, որ պետական քաղաքական գործիչներ ունեցել են նաեւ թերություններ:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ