18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը թվարկում է կառավարությանը վստահելու պատճառները

    Հայաստանյան ողջ հանրության գլխավոր հույսը և ներքաղաքական կյանքի գլխավոր հարցը այսօր կենտրոնացված է նոր կառավարության և նրա ծրագրի շուրջ: Իրապես, բոլորի շուրթերին և մտքերում այսօր այս հարցն է՝ կարելի՞ է արդյոք վստահել այս կառավարությանը և այս ծրագրին:

Ես կարծում եմ, այդ հարցի պատասխանը լիարժեք և վստահ այո-ն է:

-Այո՛, որովհետև կառավարությունը գլխավորում է մարդկանց ռեալ կյանքը և տնտեսության ռեալ սեկտորը խորապես պատկերացնող, մարդկանց հետ խոսելու և նրանց հասկանալու մարդկային պարզ ընդունակություն ունեցող մարդ, ով ընդունում է լայն քաղաքական համագործակցություն ձևավորելու մոտեցումն ու գործելաոճը:

-Այո՛, որովհետև կառավարության կազմում ներգրավված են գերազանցապես հմուտ և փորձառու, գիտելիքներով և լայն մտահորիզոնով օժտված, իրենց ոլորտները լավ պատկերացնող և ոլորտի պրոֆեսիոնալների համարում ունեցող անհատներ, և անկասկած է, որ գործը կատարելու, գործ անելու, փոփոխություններ ապահովելու, իրավիճակը կոտրելու, փոխելու ընդունակ, կարող ուժեր են:

-Այո՛, որովհետև ներկայացված ծրագիրը միանգամայն և միակ ճիշտ նպատակն ու գերակայությունն է ընտրել իր աշխատանքների մեջ՝ հայ մարդը, ՀՀ քաղաքացին, նրա կյանքը, ներկան և ապագան, նրա ազատությունը, ապահովությունը և բարեկեցությունը:

-Այո՛, որովհետև ծրագրի իրականացման համար ճիշտ հիմք և նախապայմաններ են ընտրված՝ տնտեսության ռեալ վիճակի ուսումնասիրությունը, խորքային վերլուծություններ, որոնք համադրվելու են իրենց բնույթով ,,ինովացիոն,, լուծումներով և նոր ու նորովի գործող գործիքակազմով:

-Այո՛, որովհետև ժամանակի և համաշխարհային զարգացումների հոլովույթում մշտապես ազնիվ և շիտակ կեցվածք պահպանելով, արտաքին աշխարհի համար ընդունելի և պարկեշտ քաղաքականություն վարելով այս կառավարությունը թե ՄՄ և Եվրասիական աշխարհի, և թե ԵՄ-ի հետ պարզ ճշմարտությունների վրա հիմնված ընկալելի քայլերով անպայման կարողանալու է ապահովել մեր քաղաքացիների և, հատկապես, մեր տնտեսության համար խոստումնալից իրավիճակներ:

-Այո՛, որովհետև, բացի ճիշտ նպատակներից, ընտրված են նաև ճիշտ թիրախներ՝ տնտեսական աճի համար ռեալ պայմանների ստեղծում, կարևորը 5 տոկոս աճը չէ, կարևորը մոտեցման փոփոխությունն է, կարևորը յուրաքանչյուր տնտեսվարողի մոտիվացիան հասկանալը կամ ստեղծելն է, արդյունաբերական արտահանման, աջակցության ծրագրերի միջոցով ապահովել, որ մարդը /կարևոր չէ/ մեծ թե փոքր ձեռնարկություն հիմնելով՝ կարողանա իր ապրուստի միջոցը և իր տնտեսության զարգացումը, աճը ամենօրյա իր աշխատանքով ապահովել:

-Այո՛, որովհետև առանձնահատուկ առանցք է սահմանված գալիք տարիների, ինչպես նաև՝ այս և գալիք կառավարությունների համար, այն է՝ գյուղը և գյուղատնտեսությունը, գյուղի մարդու կյանքը, տունը, կենցաղը, արտադրությունը, շահութաբերությունը, ընտանիքը, երեխաների կրթությունը և երիտասարդների ապագան, մի խոսքով՝ այն ամենը, ինչ մարդուն իր հողի վրա կառչած  և ամուր է պահում:

– Այո՛, որովհետև, ինչպես ակնհայտ դարձավ, հատկապես ԱԺ լիագումար նիստում ծրագրի ներկայացնելու ժամանակ վարչապետի սկզբունքային և միաժամանակ հանդուրժողական կեցվածքից՝ կառավարությունը ընթանալու է բոլոր կարող և սրտացավ ուժերի համախմբելու հանրային վստահության և առողջ համագործակցություն ապահովելու ճանապարհով՝ ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ ողջ հանրության մեջ, հանրությունը իրեն օտարված չի զգալու, այլ մաս ու մասնակից է լինելու որոշումների ընդունման և իրականացման:

 Եվ այսքան ,,այո,,-ները հավելելու և ամրապնդելու համար կամ ի լրումն՝ ևս մեկ ,,այո,,, քանզի մեկ հայացք գցեք այս կառավարության և ծրագրի լոզունգներին՝ ,,սկսենք մեզանից,,, ,,ստվերը բոլորիս թշնամին է,,, ,,փոքր բիզնեսը հարկատու չենք դիտում,,, ,,հավասար դաշտ բոլորի համար կամ ոչ երկակի ստանդարտներ,, և այլն: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ